Ռուսաստանում ճգնաժամը չի ազդի համաշխարհային տնտեսության վրա. Բարոզու
Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտությունը կարգավորելու նպատակով Եվրամիությունը պետք է դռները բաց թողնի Ռուսաստանի համար:
«Ես հպարտանում են, որ ԵՄ-ն միաձայն է հանդես գալիս այդ հարցի շուրջ»,- հայտարարել է Բարոզուն:
Բացի այդ Եվրահանձնաժողովի նախկին նախագահը ասել է, թե քիչ հավանական է, որ Ղրիմի հարցում ԵՄ-ն և Ռուսաստանը համաձայնության գան մոտ ժամանակներս:
Ինչ վերաբերում է ռուսական տնտեսությանը, Բարոզուն նշել է, որ համաշխարհային ճգնաժամը չի սպառնում, քանի որ Ռուսաստանն այնքան էլ ինտեգրված չէ համաշխարհային տնտեսության մեջ, որպեսզի անկում առաջացնի:










