Ղրիմի ռազմածովային բազան վերստեղծվել է և մարտական հերթապահություն է սկսել Սև ծովում

14:30 • 21.12.14

Ղրիմի ռազմածովային բազան, որը մինչև 1996թ.-ը եղել է  ՌԴ Սևծովյան նավատորմի կազմի մեջ, վերստեղծվել է և սկսել գործունեությունը:


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հաղորդել է նավատորմի շտաբի ներկայացուցիչը:


«Սևաստոպոլում գտնվող միացյալ շտաբը գտնվում է այն վայրում, որտեղ մինչև մարտի 19-ը գտնվել է Ուկրաինայի ծովային ուժերի շտաբը: Նոր միավորումը գլխավորելու է Յուրի Զեմսկին, որն ավելի վաղ եղել է Միջերկրական ծովում Ռազմածովային ուժերի օպերատիվ միացման հրամանատարը»,-ասել է նա:


Նոր միավորումն արդեն սկսել է մարտական հերթապահությունը Սև ծովում: