Ռուսաստանից մարդասիրական օգնությունը հասել է Դոնբաս
Ռուսաստանից մարդասիրական օգնության բեռը տեղափոխող ավտոշարասյունը ժամանել է Դոնբաս: Դոնեցկ և Լուգանսկ է ժամանել 90 բեռնատար ավտոմեքենա, որոնք բերել են սնունդ, դեղորայք, կառուցապատման նյութեր և ամանորյա նվերներ, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Ճանապարհին ոչ մի արտակարգ իրավիճակ չի եղել: Վարորդներն իրենց նորմալ են զգում: Բեռնաթափումից հետո մեքենաները կվերադառնան՝ Ռոստովի շրջան»,- ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինա է բերվել 1,4 հազար տոննա բեռ: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունում հայտնել են, որ մարդասիրական բեռը բաժանում են դպրոցների և հիվանդանոցների միջև:
Ռուսաստանից Դոնբաս ուղևորվող այս շարասյունը դարձել է արդեն 10-րդը: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչների համար մարդասիրական բեռը սկսել է մատակարարվել ընթացիկ տարվա օգոստոսին, գրում է lenta.ru-ն:










