Եգիպտոսը ժամանակավորապես բացել է Գազայի հատվածի հետ սահմանը

15:08 • 21.12.14

Եգիպտոսի իշխանությունները կիրակի օրը որոշում են կայացրել Գազայի հատվածի հետ սահմանի ժամանակավոր բացման մասին, գրում է ТАСС-ը:


Եղած տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետն առավոտյան վերսկսել է աշխատանքը պաղեստինական կողմի խնդրանքով, և ինչպես անցած անգամ՝ նոյեմբերի 26-ին, այն կաշխատի երկու օր:


Այդ ընթացքում Պաղեստին կժամանի Գազայի բնակիչների օգնության համար մարդասիրական բեռ, բոլոր ցանկացողները կկարողանան ազատ հատել սահմանը:


Արաբական պետության ղեկավարությունը փակել էր Պաղեստինի հետ սահմանը հոկտեմբերի 24-ին սահմանամերձ գոտում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 30-ից ավելի ուժային:


Ինչպես նշվում է, սահմանային անցակետի բացմանը սպասում էին մի քանի հազար պաղեստինցիներ երկու կողմերից էլ: 


Պաշտոնական Կահիրեն երկար ժամանակ հրաժարվում էր կատարել Գազայի բնակիչների պահանջները, որոնք մնացել են Իսրայելի կողմից շրջափակման պայմաններում՝ կտրված արտաքին աշխարհից: