Եռյակը չի պասիվացել, հետագա միջոցառումների մասին՝ շուտով. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի համարում, որ ԱԺ ոչ իշխանական եռյակը վերջին շրջանում պասիվացել է:
Tert.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք ոչ իշխանական ուժերի գործունեություն չի պասիվացել, նա պատասխանեց. «Ոչ մի հարցում էլ պասիվ չէ: Մենք այսօր (20.12.2014 – Tert.am) Վայոց ձորի մարզում ենք, ժողովուրդն այստեղ հավաքված է, մենք զրուցում ենք մարդկանց հետ, լսում ենք, թե գյուղերում, համայնքներում ինչ խնդիրներ կան, ինչ հարցեր են առաջ քաշվում»:
ԲՀԿ պատգամավորը նաև տեղեկացրեց, որ իրենք մեծ տեմպերով աշխատանքներ են անում. «Մենք մեր ծրագրված աշխատանքները կատարում ենք: Շուտով կլսեք հետագա միջոցառումների մասին, թե ինչ է անելու եռյակը»:
Իսկ հարցին, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում, պատասխանեց, որ շարունակելու են գործել իրենց ծրագրով և առայժմ մանրամասների մասին չեն ուզում խոսել:










