Պուտինը համաձայն է եղել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը. Բառոզու

16:22 • 21.12.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի պահ համաձայն է եղել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում, հաղորդում է Deutsche Welle-ն:


Բարոզուի խոսքով՝ Պուտինը մինչև 2012 թվականին ոչ մի առարկություն չի ունեցել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու դեմ, իսկ Ռուսաստանի կառավարությունը հինգ նախորդող տարիների ընթացքում ստացել է մանրամասն տեղեկատվություն Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացիայի մասին բանակցությունների ընթացքի մասին:


«2012 թվականին վերընտրվելուց հետո Պուտինը փոխվել է: Եթե նա այսօր ասում է, որ ինքը հանկարծակիի է եկել, նա ճիշտը չի ասում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավարը: