Հորդանանում վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել
Հորդանանում վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ ամենածանր պատժամիջոցը՝ մահապատիժ է կիրառվել. տեղեկացնում է ТАСС-ը:
Թագավորության ՆԳՆ-ն հայտարարել է, որ սպանության մեղադրանքով դատապարտված 11 մարդ մահապատժի է ենթարկվել:
«Այսօր լուսադեմին մահապատժի են ենթարկվել 11 հանցագործներ», — ասել է գերատեսչության ղեկավար Զիյադ ազ-Զոուբին:
Բոլոր 11 մարդիկ բարձրագույն քրեական դատարանի կողմից դատապատրվել էին սպանությունների համար:
Դատավճիռն իրագործվել Բարձրագույն քրեական դատարանի մի շարք ծառայողների ներկայությամբ: Ներկա է եղել նաև մայրաքաղաք Ամմանի գլխավոր դատախազը:
Մահապատժի ենթարկվածների ազգային պատկանելության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին անգամ Հորդանանում մահապատիժ էր կիրառվել 2006թ.-ի հունիսին:










