Կադիրովը շնորհավորել է «Խիրուրգին»՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնվելու համար

13:42 • 21.12.14

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շնորհավորել է  բայքերների «Գիշերային գայլեր» ակումբի ղեկավար, «Խիրուրգ» մականունով հայտնի Ալեքսանդր Զալդոստանովին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում հայտնվելու համար:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Կադիրովը գրել է Instagram-ում:


«Սաշա, ես ամբողջ սրտով քեզ շնորհավորում եմ՝ հաճելի նորության առթիվ: Անգամ եթե ԱՄՆ-ն միլիոն ցուցակ ստեղծի, մենք Ղրիմի և առավելևս ԱՄՆ-ի մասին մեր տեսակետները չենք փոխի»,- գրել է Կադիրովը:


Չեչնիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ «Խիրուրգն» իսկական հայրենասեր է: «Այդ պատճառով էլ մշտապես հարց է ծագում՝ ինչո՞ւ Բարաք Օբաման նրան չի ներառում Ամերիկայի ոչ բարեկամների ցանկում, ինչի՞ է սպասում»,-հավելել է Կադիրովը:


Ռամզան Կադիրովի խոսքով՝ ինքը հանգիստ շունչ է քաշել, երբ իմացել է, որ բայքերը հայտնվել է ռուսների ցանկում, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվելու: