Մոհամեդ Ալին թոքերի բորբոքումով հոսպիտալացվել է
Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին հոսպիտալացվել է թոքերի բորբոքումով: Այդ մասին հայտնել են նախկին մարզիկի ներկայացուցիչները, գրում է lenta.ru-ն:
Հիվանդի վիճակը բժիշկների մոտ մտահոգություն չի առաջացնում: Նրանք վստահեցնում են, որ 72-ամյա հիվանդը շուտով դուրս կգրվի: Տեղեկությունն այն մասին, թե որ հիվանդանոցում է նա գտնվում, չի բացահայտվում:
Հայտնի բռնցքամարտիկի մոտ 1984 թվականից ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։










