Ռուսաստանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Ուկրաինա
Ռուսաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Ուկրաինայի արևելք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղեկացնելով, որ ավտոշարասյան բոլոր մեքենաները հետ են վերադարձել Ռուսաստան և դրանք դատարկ են:
Խոսքը Ռուսաստանի Արտաքին իրավիճակների նախարարության ավտոշարասյան մասին է՝ 90 բեռնատարի, որոնք Դոնեցկից անցել են Ռուսաստանի Ռոստովի շրջան:
Սահմանին մեքենաները ստուգել են սահմանապահներն ու մաքսային ծառայության աշխատակիցները՝ ուկրաինացի իրենց գործընկերների և ԵԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչների հետ:
Ավարտվել է նաև Լուգանսկում ռուսաստանյան մարդասիրական օգնության ավտոշարասյան մեքենաների բեռնաթափումը, և այդ ավտոշարասյունը ևս շարժվում է Ռուսաստանի ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ Դոնեցկ է հասցվել 900 տոննայից ավելի, Լուգանս՝ 500 տոննայից ավելի մարդասիրական օգնություն: Այս անգամ բեռների մեջ ոչ միայն շինանյութեր, սնունդ ու դեղորայք է, այլև՝ ամանորյա նվերներ:










