Նյու Յորքում ոստիկաններին սպանողը ենթադրաբար վրեժ է լուծել

10:41 • 21.12.14

Նյու Յորքում երկու ոստիկանի սպանած տղամարդը եղել է 28-ամյա Իսմայիլ Աբդուլա Բրինսլին, ով վրեժ էր լուծում իր նման մյուս աֆրոամերիկացիների համար, որոնք մահացել են ԱՄՆ ոստիկանության գործողությունների հետևանքով, գրում է lenta.ru-ն:


Ըստ հետաքննության տվյալների՝ Բրինսլին Բալտիմորում սպանել է իր նախկին ընկերուհուն, իսկ այնուհետև մեկնել Բրուքլին, որտեղ սպանել է երկու ոստիկանների:


Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում: Կասկածյալը մոտեցել է պարեկային մեքենային հետևից և կրակ բացել: Դրանից հետո նա փորձել է հետապնդումից թաքնվել մետրոյում:


Նրան գտել են ստորգետնյա կայարանում՝ գլխին հրազենային վնասվածքով: Ենթադրաբար, կասկածյալը ինքնասպան է եղել:


Նրա ընկերներից մեկի խոսքով՝ կասկածյալը ռեփեր է եղել, ով վերջերս ակտիվորեն մասնակցել է ոստիկանության դեմ բողոքի ակցիաներին: Բրինսին նաև ակտիվորեն օգտվել է սոցցանցերից:


Քննիչներն ուսումնասիրում են նրա թողած մեկնաբանությունները, որտեղ նա սպառնում է վրեժ լուծել ոստիկաններից՝ մահացած աֆրոամերիկացիների համար: