Արգենտինայում դատարանը ճանաչել է օրանգուտանգի ազատության իրավունքը
Արգենտինայում դատարանը որոշել է, որ Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում բնակվող օրանգուտանգն ազատության իրավունք ունի, գրում է gazeta.ru-ն՝ BBC News-ին հղումով։
Օրանգուտանգը 20 տարի շարունակ գտնվել է կենդանաբանական այգում։ Համաձայն դատարանի որոշման՝ այդ ամբողջ ընթացքում կենդանին ապօրինաբար է գտնվել այնտեղ և այժմ պետք է ազատ արձակվի։
Նշվում է, որ եթե մոտ ժամանակում այդ որոշումը չբողոքարկվի, ապա կենդանուն բաց կթողնեն Բրազիլիայի արգելոցներից մեկը։










