Ավստրալիայում այն տունը, որտեղ 8 երեխա էր սպանվել, որոշել են քանդել
Ավստրալական Կերնս քաղաքում գտնվող տունը, որտեղ օրեր առաջ 8 երեխա էր սպանվել, ամենայն հավանականությամբ, կքանդվի, գրում է РИА Новости-ն։
Խորհրդարանական Գևին Քինգը հայտարարել է, որ ընտանիքի, քաղաքի բնակիչների և նախարարի հետ քննարկումներից հետո որոշվել է, որ տունը հարկ է քանդել։ Դրա տեղում հուշակոթող կկանգնեցվի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին այդ տանը հայտնաբերվել էին 18 ամսականից 14 տարեկան երեխաների դիակներ։ Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել են դանակից ստացված վնասվածքներ։ Ավելի ուշ ձերբակալվել էր երեխաներից 7-ի մայրը՝ սպանության կասկածանքով։










