Իսպանիայի արքայադուստր Քրիստինային կոռուպցիոն գործի շրջանակում դատարան են կանչել
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի դուստր Քրիստինա դե Բուրբոնին կոռուպցիոն գործի շրջանակում դատարան են կանչել, գրում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Նրա և ամուսնու դեմ գործն ընթանում է արդեն մեկ տարուց ավելի։ 2013-ի մայիսին Քրիստինայի գործը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ դատարանը չէր գտել ապացույցներ, որ նա իր ամուսնու իրականացրած յուրացումների մասնակիցն է եղել։
48-ամյա արքայադուստրը հարկային յուրացումների և փողերի լվացման գործում ներգրավված է որպես կասկածյալ։
Արքայադուստրը և նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, չեն ընդունում իրենց մեղքը։










