Ֆրանսիայում «Ալլահ աքբար» բղավող տղամարդը մեքենայով վրաերթի է ենթարկել 11 մարդու

08:57 • 22.12.14

Ֆրանսիական Դիժոն քաղաքում կիրակի երեկոյան 40-ամյա տղամարդը մեքենայով վրաերթի է ենթարկել մարդկանց։ Տուժել է 11 մարդ, 2-ը գտնվում են ծանր վիճակում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Deutsche Welle-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ 5 տարբեր վայրերում։ Ականատեսների համաձայն՝ 30-ամյա վարորդը բղավել է «Ալլահ աքբար» և հայտարարել, որ գործում է «հանուն Պաղեստինի երեխաների»։

 

Տղամարդը ձերբակալված է։ Ոստիկանության տվյալներով՝ նա հոգեպես անհավասարակշիռ է և նախկինում գտնվել է բժիշկների հսկողության ներքո տեղի հոգեբուժարանում։