Սաակաշվիլին ակնարկել է հաջորդ տարի Վրաստան վերադառնալու մասին

14:47 • 22.12.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով իր հայրենիքում մեղադրվում է մի շարք քրեական գործերի շրջանակում և ում հանդեպ հետախուզում է հայտարարված, ակնարկել է, որ հնարավոր է Վրաստան վերադառնա հաջորդ տարի, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Շատ շնորհակալ եմ ծննդյանս օրվա շնորհավորանքների համար։ Հաջորդ տարի կհանդիպենք Վրաստանում»,- գրել է Սաակաշվիլին Facebook սոցկայքում։

 

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ. նոյեմբերին, երբ երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին զբաղեցրել է պաշտոնը, և այդ ժամանակից ի վեր չի վերադարձել հայրենիք։ 

 

Սաակաշվիլին դեկտեմբերի 21-ին նշել է 47-ամյակը։