Ավստրալիայում Ձմեռ պապի կոստյումով հրշեջը հրդեհից մարդ է փրկել (տեսանյութ)
Ձմեռ պապի կոստյումով հրշեջն Ավստրալիայի Ռուտերֆորդ քաղաքում հրդեհից մարդ է փրկել, գրում է gazeta.ru-ն՝ The Newcastle Herald-ին հղումով։
Տեղի հրշեջների խումբն անցկացնելիս է եղել իր ամենամյա նախատոնական ակցիան։ Անցնելով տներից մեկի կողքով՝ հրշեջները ծուխ են նկատել և արագորեն օգնության հասել։
Նրանց մեջ է եղել նաև Նիկ Կերի անունով հրշեջը՝ Ձմեռ պապի հագուստով։ Հրշեջ ծառայության աշխատակիցները շինության ներսում հայտնաբերել են անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու։
Նրան դուրս են բերել տնից և արհեստական շնչառություն տվել։ Բուժաշխատողների ժամանումից հետո տղամարդն ուշքի է եկել և այժմ հիվանդանոցում է։
Հրդեհը բռնկվել էր խոհանոցում, որն արագորեն մարվել է։










