Բելգիայի վարչապետը նամակներ է ստացել դատաստանի սպառնալիքներով
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը նամակներ է ստացել դատաստանի սպառնալիքներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ Միշելի առանձնասենյակ է տարվել երկու անանուն ծրար՝ փամփուշտներով և սպանության սպառնալիքներով: Այս առնչությամբ ձեռնարկվել են վարչապետի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ:
Դեկտեմբերի 22-ին Շառլ Միշելը հարձակման էր ենթարկվել սկանդալային համբավ վայելող Femen շարժման ակտիվիստուհիների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Նամյուրում այն պահին, երբ վարչապետը ճառ էր արտասանում ամբիոնից: Վազելով նրան մոտեցած երիտասարդ կանայք «Կորչի՛ խիստ խնայողությունը, Միշե՛լ, չքվի՛ր» բացականչելով՝ տապակած կարտոֆիլ և մայոնեզ են լցրել վարչապետի վրա:
Միշելն ինքը Femen-ի ակտիվիստուհիների ակցիային վերաբերվել է ժպիտով: Նա մի քանի րոպե հետո վերսկսել է ելույթը՝ փոխելով վերնաշապիկն ու փողկապը, բայց արդեն առանց պիջակի:
Ոստիկանությունը վարչական կալանքի Է ենթարկել վարչապետի վրա հարձակված ֆեմինիստուհիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










