Ախուրյանում վրաերթի են ենթարկել 10-ամյա երեխայի

15:39 • 23.12.14

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղում երեկ՝ ժամը 19.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: