Մոսկվայում Բելառուսի դեսպանատանը պատկանող մեքենան վրաերթի է ենթարկել մի տղամարդու

13:34 • 23.12.14

Մոսկվայի հյուսիս- արևելքում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Բելառուսի դեսպանատանը պատկանող ամենագնացը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, գրում է lifenews.ru-ն։

 

Դեսպանատան համարանիշներով Mercedes-GL500 մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ով անցնելիս է եղել փողոցը երթևեկելի մասով՝ հետիոտների համար նախատեսված գծերից դուրս։

 

Ականատեսի խոսքով՝ 30-ամյա տղամարդը հարբած է եղել, վիճել է ընկերների հետ և դուրս է եկել փողոց։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։