Մոլորակի բնակչությունը առաջիկա 30 տարում կաճի 34 տոկոսով և հասնի 9.76 մլրդ-ի

22:18 • 23.12.14

«Երկրի ժառանգություն» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի տվյալներով` 2050 թվականին եվրոպացիների թիվը Երկրի ընդհանուր բնակչության կազմում կկրճատվի 7.5 տոկոսով:


Ինչպես հաղորդում է   Газета.Ru-ն` Deutsche Welle-ին հղումով, գերմանական հիմնադրամի գնահատումներով` 2015-ին Երկրի վրա  կապրի մոտ 7.3 մլն մարդ, որոնցից եվրոպացիները կկազմեն  10 տոկոս, աֆրիկացիները` 15 տոկոս, իսկ ամենամեծ տոկոսը` 60, կկազմեն ասիացիները:


Ընդհանուր առմամբ՝ մոլորակի բնակչությունը առաջիկա 30 տարում կաճի 34 տոկոսով և հասնի 9.76 մլրդ-ի:


2050 թվականին ասիացիների թվաքանակը կկրճատվի մոտ 54  տոկոսով, իսկ աֆրիկացիներինը կկազմի մոլորակի մեկ քառորդը: