Նաոմի Քեմփբլին քննադատել են Givenchy-ի մորթե նվերի համար (լուսանկար)
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբլին քննադատել են Givenchy նորաձևության տան կողմից մորթե նվեր ստանալու համար, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Mail-ին հղումով։
Օրերս Քեմփբլի Instagram-ի էջում հայտնվել է նրա նվերների ցանկը՝ ստացված Givenchy-ի տնօրեն Ռիկարդո Տիշիի կողմից։
Նվերներից մեկը, ենթադրվում է, բնական մորթի է։ Givenchy-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել և հաստատել տեղեկությունը՝ արդյոք մորթին բնական է։
Ինչպես նշում է թերթը, այդ նվերը Քեմփբլի երկրպագուների շրջանում վրդովմունք է առաջացրել։
Շատ երկրպագուներ լքել են մոդելի հետևորդների ցանկը՝ ավանելով նրան դաժան։
Թերթը հիշեցնում է, որ 20 տարի առաջ Քեմփբլը մասնակցել է հանրահայտ PETA կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ըննկերության արշավին, որի կարգախոսն է եղել՝ «Ես ավելի լավ է մերկ շրջեմ, քան մորթիով»։











