Օկլահոմայում թույլատրել են վերականգնել մահապատժի իրագործումը. The New York Times

14:31 • 23.12.14

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում թույլատրել են վերականգնել մահապատժի իրականացումը, գրում է gazeta.ru-ն` The New York Times-ին հղումով։

 

Ապրիլի վերջին հայտարարվել էր, որ մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթին 20 րոպե չեն կարողացել մահապատժի ենթարկել։

 

Նշվում է, որ բանտարկյալը, ստանալով նախկինում չփորձարկված մահացու դեղանյութ, շարունակել է կյանքի նշաններ ցույց տալ։

 

Օկլահոմա Սիթիում դաշնային դատավոր Սթիվեն Ֆրիոն որոշել է, որ նահանգը կարող է վերսկսել մահապատժի կիրառումը հունվար ամսից։

 

Ըստ դատավորի՝ մահացու ներարկումը, իրականում, ամենամարդասիրական մահապատժի ձևն է։