ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նյութեր, որ վաճառքում սատկած խոզի միս կա

13:55 • 23.12.14

ՀՀ քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացել է նյութեր, ըստ որի՝ վաճառքում սատկած խոզի միս կա. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Սոնա Տռուզյանը։ 


«Ոստիկանությունից նման նյութեր ստացել ենք, և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-ասաց նա։


Նշենք, որ ըստ pastinfo.am-ի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ մարմին, որոնցից մեծամասնությունը, պարզվել է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։ 


Մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում, մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, թե առաջիկայում կայքում այդ մասին կլինի հրապարակում։