«Ռոման» Հռոմի քաղաքապետարանից նոր ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել

11:28 • 23.12.14

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը Հռոմի քաղաքապետարանից նոր ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել, գրում է sport.mail.ru-ն՝ Football Italia-ին հղումով։

 

Ֆուտբոլային ակումբին անհրաժեշտ էր ստանալ իշխանությունների աջակցությունը, որոնք հաստատել են, որ նախագիծը քաղաքի հանրային շահերից է բխում։

 

«Ռոմա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան շնորհավորել է բոլոր քաղաքացիներին պատմական օրվա կապակցությամբ։

 

Մարզադաշտի շինարարության համար անհրաժեշտ է 1.2 մլրդ եվրոյի ներդրում։ Նշվում է, որ մարզադաշտը նախատեսված է 52.000 մարդու համար։

 

Այն շահագործման կհանձնվի 2016/17-ի սեզոնին։ «Ռոմա» ակումբին նաև անհրաժեշտ է ստանալ Լացիո շրջանի իշխանությունների թույլտվությունը։