Մուրմանսկում սգո ծառայության աշխատակիցը գիշերները դագաղ է գողացել

15:35 • 23.12.14

Մուրմանսկում (ՌԴ) թաղման բյուրոյի աշխատակիցը գիշերները դագաղ է գողացել, գրում է gazeta.ru-ն՝ Interfax-ին հղումով։


«1981-ին ծնված տղամարդը, որը աշխատում էր սգո ծառայություներ մատուցող ընկերությունում, երկու շաբաթ շարունակ գիշերները պահեստից դագաղ, ծաղկեպսակ և հուղարկավորության համար նախատեսված այլ առարկաներ է դուրս բերել»,- հայտնել է Ներքին գործերի նախարարության մամլո քարտուղարը։


Նա նաև նշել է, որ գողացված ապրանքի արժեքը  գերազանցել է 120 000 ռուբլին։ Հայտնի է նաև, որ կասկածյալը նախկինում դատված է եղել։