Անգլիայում ծովից 30 կմ հեռավորության վրա փոկ են գտել

12:52 • 23.12.14

Անգլիայի հյուսիս-արևելյան հատվածում Մերիսայդ կոմսությունում փոկ է հայտնաբերվել, որն այնտեղ է հայտնվել սողալով՝ ծովափից մոտ 30 կմ հեռավորության վրա, գրում է lenta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։


Հյուծված կենդանուն գտել է տեղացի մի տղամարդ։ Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն և փրկարար ծառայություն։ 

 

Նշվում է, որ կենդանին հնարավոր է լողացել է գետով, սակայն, ափ դուրս գալուց հետո կորցրել է տեղանքում կողմնորոշվելու  իր զգացողությունը և մոլորվել։