Լեզվաբանները գտնում են, որ «սելֆի» բառը 5 տարուց կհայտնվի բառարաններում

15:06 • 23.12.14

Լեզվաբանները գտնում են, որ «սելֆի» բառը 5 տարի անց կհայտնվի ռուսաց լեզվի բառարաններում, գրում է gazeta.ru-ն՝ rusnovosti.ru-ին հղումով։

 

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հանրալեզվաբանության կենտրոնի ղեկավար Մաքսիմ Կրոնգաուզը։

 

Նա ասել է, որ կարևոր է ոչ միայն բառի կայունությունը, այլև երևույթի մնայուն լինելը։

 

«Սելֆի» բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ինքնանկար, որը ժամանակակից աշխարհում լայնորեն օգտագործվում է թվային սարքերով, հիմնականում՝ բջջայինով սեփական լուսանկարն անելու երևույթը մատնանշելու համար։

 

Ինչպես բացատրել է լեզվաբանը, լեզուն պետք է ժամանակին համընթաց լինի և ապահովի մարդկանց զրույցը ներկայի հետ։