Մայրաքաղաքի սրտում նախատեսվում է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցել
Հանրապետության Հրապարակի վերակառուցման նախագիծը քննարկման փուլում է: Գլխավորը, որ պետք իրականացնեն ճարտարապետներն ու շինարարները, մայրաքաղաքի սրտում ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիի կառուցումն է:
Սա, ըստ Նարեկ Սարգսյանի, խոշոր և շատ կարևոր նախաձեռնություն կլինի, որը կնպաստի մայրաքաղաքի բեռնաթափմանը: «Գլխավոր խնդիրը ավտոկայանատեղիի կառուցումն է, որը նախատեսված է նաև գլխավոր հատակագծով: Բոլոր քննարկումներն ընթանում են հենց ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցելու շուրջ: Ավտոկայանատեղին կտեղավորի 1000 մեքենա, որը շատ լուրջ խնդիր կլուծի մայրաքաղաքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:
Անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, Սարգսյանն ասաց, որ այն արդյունք չի արձանագրել և չեն հնչել առաջարկներ, որոնք կարող էին ընդունելի լինել հանձնաժողովի համար:










