Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում 57-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com

11:41 • 23.12.14

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Հարավ-արևմտյան թաղամասի Շերամի փողոցի 55 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես տեղեկացնում է shamshamyan.com-ը, ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 57-ամյա Լ.Ա.-ի դին:

 

Նշվում է, որ մահացածը բնակվում էր 9-րդ հարկում՝ տղայի և հարսի հետ, և նա, ըստ հարևանների պատմածի՝ առողջական խնդիրներ ուներ: Տղան ու հարսը առավոտյան մեկնել են աշխատանքի, նա տանը մենակ է մնացել, և որոշ ժամանակ անց՝ կնոջ դին հայտնաբերել են 9 հարկանի շենքի բակում։

Շարունակությունը՝ այստեղ։