Երևանում դեկտեմբերի 12-18-ը ծնվել է 449 երեխա

15:12 • 23.12.14

Դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 227 տղա և 222 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 39538 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4421 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 845 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: