Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում
Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում, հայտնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ Աբեն վերընտրվել է խորհրդարանի ստորին պալատի քվեարկության արդյունքում։ Ընդհանուր առմամբ՝ նրա օգտին քվեարկել է 328 պատգամավոր։
Ճապոնիայում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիան հաղթանակ էր տարել, ինչն էլ ուժեղացրել է Աբեի դիրքերը։










