Կանադայում գողը փորձում է ռեստորանի սեփականատեր Բարբերյանից փող գողանալ և ծեծի ենթարկվում (տեսանյութ)
Երկուշաբթի առավոտյան գողը փորձել է մոտենալ Տորոնտոյում գտնվող ռեստորանի սեփականատեր Ահարոն Բարբերյանին և գողանալ նրա մոտ եղած կանխիկ գումարը, հաղորդում է Yahoo News-ը:
Տեսահսկման համակարգերից ստացված երկու տեսանյութերում, որոնք Barberian’s Steak House-ի սեփականատեր Բարբերյանը հրապարակել է YouTube-ում, երևում է, թե ինչպես է սեփականատերը ոչ միայն հետ հրում գողին, այլև նրան մի լավ ծեծի ենթարկում:
Գողին ռեստորանից դուրս հանելուց հետո Բարբերյանը հետապնդում է նրան և կրկին գետնին տապալում փողոցի մեջտեղում:
Ինչպես գրում է Yahoo News-ը, այս տեսանյութերը դիտելուց հետո ոչ մեկ այլևս չի ցանկանա Բարբերյանին նյարդայնացնել:










