Ջորջ Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է Հյուսթոնում՝ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով, գրում է lenta.ru-ն:
90-ամյա Բուշին շտապօգնության մեքենայով տարել են Methodist հիվանդանոց՝ որպես կանխարգելիչ միջոցառում: Բժիշկները չունեն նրա առողջության հետ կապված լուրջ մտավախություններ:
2012 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի նախկին նախագահը միևնույն բուժհաստատություն էր տեղափոխվել՝ բրոնխիտի բուժման համար: Այդ ժամանակ նրան դուրս էին գրել 2013 թվականի հունվարի կեսերին:
Բուշ-ավագը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված է տեղաշարժվել անվասայլակով:










