Կուբայում ազատ արձակված ամերիկացին 3,2 մլն դոլար կստանա

09:33 • 24.12.14

ԱՄՆ-ի քաղաքացի Ալան Գրոսը, ով Կուբայի բանտերից մեկում ազատազրկման ժամկետից հետո ազատ է արձակվել, Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) փոխհատուցում կստանա՝ 3,2 միլիոն դոլարի չափով, գրում է gazeta.ru-ն:

 

Դեկտեմբերի կեսերին Ալան Գրոսը հանձնվել է ԱՄՆ-ին լրտեսության համար կասկածվող երեք կուբացիների դիմաց:

 

Ալան Գրոսը 2011 թվականին Կուբայի դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Նա ազատ է արձակվել Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին: