Դավիթաշենի կամրջի տակ 20 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել
Դեկտեմբերի 24-ին` ժամը 12:44-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի մոտակայքում, հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1994 թ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:










