ԱՄՆ-ում նույնասեռականներին թույլ կտան արյուն հանձնել

10:03 • 24.12.14

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են չեղարկել սահմանափակումների մեծ մասը, որոնք թույլ չէին տալիս նույնասեռականներին արյուն հանձնել:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, եթե առաջ բիսեքսուալներին ու նույնասեռականներին մինչև կյանքի վերջ արգելվում էր արյուն հանձնել, ապա այժմ արգելքը կսահմանափակվի վերջին սեռական ակտից հետո 12 ամսով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նույնասեռականների համար արյուն հանձնելու վերաբերյալ ցմահ արգելքը սահմանվել էր ԱՄՆ-ում 1983թ., երբ երկրում սկսվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակ:

 

Սակայն այժմ արյուն հանձնելու նրանց իրավունքները հավասարեցվել են բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց  իրավունքներին: