Պուտինը iPhone է նվիրել Դոնեցկից 9-ամյա փախստական տղային
Վլադիմիր Պուտինն իրականացրել է Դոնեցկից 9-ամյա փախստական տղայի երազանքը, և նրան iPhone է նվիրել: Ռուսաստանի նախագահից նվեր է ստացել նաև Դոնբասից մոտ հարյուր փախստական, գրում է korrespondent.net-ը:
Դեռևս աշնան սկզբին երեխան Պուտինին նամակ է գրել, որտեղ խնդրել է իրեն iPhone նվիրել և նոթբուք՝ նշելով, որ իր ծնողները գումար չունեն իր համար նման թանկ տեխնիկա գնելու համար:
«Բարև Ձեզ, պարոն Պուտին: Ես Մաքսիմ Էդուարդովիչն եմ, Դոնեցկից փախստական: Ես ինը տարեկան եմ: Փախել եմ Դաղստան: Ես փախել եմ տատիկիս, հայրիկիս, մայրիկիս և եղբորս հետ: Ես նոթբուք ունեի և iPhone, բայց երբ փախել ենք տնից, մեզ հետ ոչինչ չենք վերցրել, իսկ այժմ ես խնդրում եմ հայրիկիս, որ նա ինձ նոթբուք գնի, իսկ նա ինձ համար չի գնում, ասում է՝ փող չունի: Պարոն Պուտին, նվիրեք ինձ, խնդրում եմ, նոթբուք և iPhone»,- գրել է տղան իր նամակում:










