Քեսաբը դարձյալ վտանգված է
Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում իրավիճակը դարձյալ անկայուն է՝ չնայած այն հանգամանքին, որ բնակիչներն արդեն վերադարձել են իրենց տներն ու վերանորոգել եկեղեցիներ և դպրոցներ, գրում է yerakouyn.com-ը։
Երկու օր առաջ հրթիռակոծվել է Քեսաբին մոտ գտնվող Լեղի ջուր կոչվող անցակետը, իսկ երեկ ուշ երեկոյան հարձակման վտանգը սպառնացել է նաև Քեսաբին։
Բնակիչների մեծ մասը, հատկապես՝ կանայք և երեխաներ, հեռացել են քաղաքից և ապաստանել Լաթաքիայում։ Ըստ թուրքական զինվորական աղբյուրների՝ սահմանի մոտ նկատվում են զինված ապստամբների խմբեր։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին զինված ծայրահեղականները գրավել էին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբը:










