Լոս Անջելեսի օդանավակայանից մարդիկ տարհանվել են՝ ռումբի մասին կասկածների պատճառով

08:54 • 24.12.14

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը երեքշաբթի փակվել է, երբ 4-րդ տերմինալի տարածքում կասկածելի առարկա է հայտնաբերվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:

 

Տեղի ժամանակով ժամը 15:45-ին օդանավակայանի անձնակազմը ոստիկանությանը հայտնել է, որ ուղեբեռի ստուգման ընթացքում հայտնաբերվել է առարկա, որը նման է ձեռքի նռնակի:

 

Օդանավակայանի շենքից մարդիկ տարհանվել են, գոտին, որտեղ հայտնաբերվել է առարկան, շրջափակվել է: