Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը հեռացել է դեպքի վայրից. shamshyan.com

12:56 • 24.12.14

Այսօր ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:


Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Ոստիկանները տեղում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել են Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված են։


Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 30-ամյա Գեորգի Շահինյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։