Մայրը խնդրում է «Իսլամական պետությանը» վերադարձնել 3-ամյա որդուն՝ նրան տեսնելով լուսանկարներից մեկում (նկարներ)

16:41 • 24.12.14

Իտալական թոք շոուի ժամանակ Լիդիա Հերերա անունով կինը դիմել է Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը՝ խնդրելով վերադարձնել իր 3-ամյա որդուն։

 

Նա խմբավորմանը նման խնդրանքով դիմել է, երբ AK-47 զենքով նրա որդու՝ Իսմայիլի լուսանկարները հայտնվել են համացանցում՝ «Իսլամական պետության» հետ կապված էջերում, հաղորդում է Daily Mail-ը:

 

Տղայի հայրը՝ Իսմար Մեսինովիչը, սեպտեմբերին սպանվել է Հալեպում, սակայն Հերերան տեղեկություններ չի ունեցել իր որդու մասին մեկ տարի շարունակ՝ մինչ լուսանկարների հայտնվելը:

 

Խոսելով հաղորդման ընթացքում՝ նա ասել է, որ երբեք չի դադարել իր որդու մասին մտածել։

«Ես աղաչում եմ այս մարդկանց թույլ տալ ինձ խոսել նրա հետ, նրա լուսանկարը տեսնել: Առանց նրա ես չգիտեմ՝ ինչ եմ անելու»,- ասել է նա:

Կինը հույս է հայտնել, որ իսլամիստները կմտածեն մոր մասին, ով հուսահատորեն փնտրում է իր երեխային և կվերադարձնեն նրան, անգամ՝ եթե իր ամուսինը նրանց հրահանգել է մեծացնել տղային:

 

Կնոջ խոսքով՝ նա երբեք չի կասկածել, որ իր ամուսինն ահաբեկիչ է, և երբ իմացել է, որ նա իր տղայի հետ մեկնել է Սիրիա՝ պատերազմելու, ողջ աշխարհն իր համար փուլ է եկել:

 

Lidia Solana Herrera says this image shared on social media accounts linked to ISIS terrrorists shows her son Ismail, who was taken by his father to Syria last year to fight for the terror group

Ismar Mesinovic (left, with unknown friend) holds son Ismail who he kidnapped and took to Syria to sign up for ISIS, before he was killed in Aleppo, leaving the child abandoned

Miss Herrera (pictured on an Italian talk show) says she thinks about her son every day and hopes he will be returned to her,and has begged ISIS to return him to her

Miss Herrera says she had no idea her husband was a radical, saying he talked about women and children being killed in Syria, but did not seem angry about it

Miss Herrera (left) was raised as a Catholic in her home country of Cuba, but converted to Islam 'out of love for my husband' (right)

Miss Herrera made a tearful appeal for Ismail's (pictured) return on Italian TV, saying she thinks about him all the time 'whether he is cold, whether he’s hungry, if he needs me'