ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ մալայզիական Boeing-ի կործանմանն ուկրաինական օդանավի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ունի
ՌԴ Քննչական կոմիտեն պատրաստ է միջազգային հանձնաժողովին Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին մալայզիական Boeing օդանավի կործանմանն ուկրաինացի զինվորականների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայացնել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
Ռուս քննիչները հարցաքննել են ուկրաինացու, ով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել էր օդանավի կործանման մասին, և ստացել ուկրաինական ռազմական օդանավի մասնակցությունը հաստատող ապացույցներ։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավում գտնվել է 298 մարդ, բոլորը զոհվել են։ Կիևի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են ռուսամետ անջատողականներին, վերջիններս էլ հերքում են՝ պատճառաբանելով, որ նման միջոցներ չունեն օդանավ խոցելու համար։










