110 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենածեր բնակիչը (լուսանկարներ)

09:39 • 24.12.14

Միացյալ Նահանգներում մահացել է երկրի ամենածեր բնակիչը` 110-ամյա Կոնրադ Ջոնսոնը, հայտնում է gazeta.ru-ն:

 

Հանգուցյալը մասնագիտությամբ ատաղձագործ է եղել. նա բնակվել է Իլինոիս նահանգի Ռոքֆորդ քաղաքում:

 

Ջոնսոնը ծնվել է Շվեդիայում` 1904թ. հունվարի 19-ին: Անգամ կյանքի վերջին տարում նա առողջ է եղել ու իրեն շատ լավ է զգացել:

 

Երկարակյաց տղամարդն ամուսնացած է եղել 2 անգամ. նրա առաջին կինը մահացել է 1988թ., իսկ 2-րդը` 2002թ.: