Իտալական կրկեսը շներին որպես պանդաներ է ներկայացրել

12:13 • 24.12.14

Իտալիայի ոստիկանության աշխատակիցները շրջիկ կրկեսում չաու-չաու տեսակի երկու շուն են հայտնաբերել, որոնց ձևափոխել են այնպես, որ նմանվեն պանդաների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Ոստիկանության տվյալներով՝ շներին ներկել են, որպեսզի նրանք արտաքինից նմանվեն պանդաների և խնդրել են կրկեսի այցելուներին վճարել նրանց հետ լուսանկարվելու հնարավորության համար:
Այդ մասին հայտնի է դարձել, երբ հանդիսատեսը հայտնել է, որ պանդաների փոխարեն իրենց շներ են ցույց տվել:

 

Նաև նշվում է, որ շներին երկիր են բերել կեղծ փաստաթղթերով:

 

Այժմ կրկեսի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել: