Պուտինի արտասովոր ուղին խորհրդային արվարձաններից մինչև համաշխարհային ամենահզոր առաջնորդը. հետաքրքիր տվյալներ Business Insider-ի անդրադարձում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, ինչը պատահական չէ, սակայն նա իր հզորությունն ու իշխանությունը մեկ օրում չի վաստակել:
«Նրա ճանապարհը լի է եղել լրտեսներով, զինված հակամարտություններով, օլիգարխներով, նավթով և իհա' րկե, ձյուդոյով», - գրում է Business Insider-ը և ֆոտոշարքով ներկայացնում, թե ինչպես է Պուտինը դարձել «Աշխարհի ամենահզոր մարդը»:
Վլադիմիր Պուտինը ծնվել է Լենինգրադում՝ 1952-ի հոկտեմբերի 1-ին: Նա միակ զավակն է պատերազմի վետերանի և գործարանի աշխատակցուհու ընտանիքում:

Պատանի Պուտինը աշխատում էր իր դպրոցի ռադիոկայանում, որտեղ նվագում էր «Բիթլզի» և այլ արևմտյան ռոք խմբերի երաժշտությունը:
1974-ին Պուտինը դարձել է համալսարանի ձյուդոյի չեմպիոն:

Պուտինն իսկապես շատ է սիրում լրտեսական վեպեր և ֆիլմեր, հատկապես՝ «Գարնան 17 ակնթարթը», որը պատմում է խորհրդային կրկնակի գործակալ Մաքս Օտտո ֆոն Շտիրլիցի մասին:
Լրտեսական արվեստը յուրացնելու տարիներին ԿԳԲ-ն 1985-ին Պուտինին ուղարկել է Դրեզդեն՝ Արևելյան Գերմանիա, որտեղ նա ապրել է Ադամով կեղծանվամբ:
1989-ին, երբ բեռլինյան պատն ընկավ, Պուտինը վերադարձավԼենինգրադ, որտեղ աշխատանքի անցավ Լենինգրադի առաջին դեմոկրատ քաղաքապետ Անատոլի Սոբչակի մոտ, ով նրա դասախոսն էր եղել:
Քաղաքապետի գրասենյակում աշխատելու տարիներին Պուտինն ստացել էր «Մոխրագույն կարդինալ» (թռչնի անունից) մականունը: Նա միշտ կադրից դուրս էր, սակայն կարգավորում էր ցանկացած հարց և Սոբչակի անփոխարինելի աշխատողն էր:
Պուտնինը 90-ականներին հայտնվել է հետաքննության հորձանուտում` ներմուծման և արտահանման արտոնագրերի գործում հովանավորչության կասկածանքով:
Երբ Սոբչակը պարտվեց քաղաքապետի վերընտրություններում, հաղթողը Պուտինին աշխատանք առաջարկեց, սակայն վերջինս մերժեց՝ ասելով. «Ավելի լավ է՝ կախաղան բարձրանալ հավատարմության համար, քան պարգևատրվել դավաճանության համար»:

1996-ին Պուտինն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա դարձել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար:
Հետաքրքրական է, որ Պուտինն այնքան էլ չի սիրում Մոսկվան: Նրա կարծիքով` այն «եվրոպական քաղաքի է նման»:
Կարիերայի վերելքին զուգահեռ Պուտինը հասցրել է նաև 1997-ին տնտեսագիտության ոլորտում թեկնածուական թեզ պաշտպանել:
1999-ին նախագահ Բորիս Ելցինը Պուտինին նշանակեց վարչապետ, որից կարճ ժամանակ անց Ելցինը հրաժարական տվեց, և Պուտինին դարձավ նախագահ:

Այնուհետև Պուտինը վաստակեց «գործի մարդ» անունը, երբ վերջ դրեց Չեչենական երկրորդ պատերազմին:
2004-ին Պուտինը վերընտրվեց երկրի նախագահի պաշտոնում:
Նրա նախագահության առաջին երկու ժամկետում Ռուսաստանի տնտեսությունը մեծագույն աճ ապրեց:
2008-ին նախագահ ընտրվելով՝ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ օրն իսկ Պուտինին նշանակեց վարչապետ:
2012-ին 63 տոկոս ձայնով Պուտինը երկրորդ անգամ վերընտրվեց ՌԴ ղեկավարի պաշտոնում, որից երկու տարի անց` 2014-ին, նա ՌԴ-ին միակցեց Ղրիմը:


Վերջերս Պուտինն սկսել է հարբերություններ զարգացնել Չինաստանի հետ, քանի որ ՌԴ-ն նոր գործընկերոջ կարիք ունի` արևմտյան պատժամիջոցների ֆոնին:

Պուտինն անկանխատեսելի մարդ է, և հայտնի չէ` որը կլինի նրա մյուս քայլը, բայց քանի որ նա ցանկանում է նաև 3-րդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը, աշխարհը նրա մասին դեռ երկար կխոսի:










