Ձմեռ պապի հագուստով պաղեստինցի ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել. տեսանյութ

22:17 • 24.12.14

Բեթղեհեմում Ձմեռ պապի հագուստով պաղեստինցի ցուցարարների խաղաղ ակցիան ավարտվել է իսրայելական ոստիկանության հետ բախումով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, ինչը հաստատում են Al Arabiya-ն և պաղեստինյան  WAFA պաշտոնական լրատվականը:


Ցուցարարները Սանտա Կլաուսի կերպարանքով նվերներ են բաժանել Բեթղեհեմ մտնող երեխաներին: Ակցիան անց է կացվել սուրբծննդյան միջոցառումների շրջանակում, որ նախօրեին մեկնարկել էին քաղաքի կենտրոնական հրապարակում, սակայն ի սկզբանե խաղաղ ակցիան վեր էր ածվել ոստիկանության հետ բախումների:

 

Իսրայելցի իրավապաշտպանները հայտնել են, որ ընդունված նորմերի խախտումով իսրայելցի զինվորականներն ու ոստիկանները նշանառությամբ արցունքաբեր գազ են արձակել ցուցարարների վրա:

 

2011-ին ևս պաղեստինցի ակտիվիստները Ձմեռ պապի կերպարանքով էին ակցիաների դուրս եկել՝ կոչ անելով չգնել իսրայելական արտադրության ապրանքները:

 

Այժմ Գազայի հատվածում  50 քրիստոնյա արաբ է ապրում, այդ թվում՝  17 հազար կաթոլիկ: Մուսուլման բնակչությունը կազմում է 4 մլն: