Չինացի բժիշկները պատժվել են վիրահատարանում հիվանդի հետ «սելֆի» անելու համար
Չինաստանի հյուսիս-արևմտյան շրջանի հիվանդանոցներից մեկի ղեկավարությունն ու անձնակազմը պատժվել են` վիրահատարանում անգիտակից վիճակում պառկած հիվանդի հետ «սելֆի» (ինքնալուսանկար) անելու համար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հիվանդանոցի ղեկավարներից 3-ը հեռացվել են աշխատանքից, իսկ լուսանկարում եղած մյուս աշխատողները 3 ամիս շարունակ տուգանք կվճարեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս օգոստոսին, սակայն հաստատության ներկայացուցիչները միայն այժմ են պաշտոնապես ներողություն խնդրել:
Միևնույն ժամանակ, բժիշկները բացատրել են, որ նկարն արվել է որպես հիշատակ. այդ օրը վիրահատարանի վերջին աշխատանքային օրն է եղել վերանորոգումից առաջ:










