Ընդամենը երկու տնտեսությունների դեպքում է կաթնամթերքը թանկացել, այն էլ կարգավորվել է. գյուղնախարար

15:45 • 24.12.14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե որքանով էր հիմնավորված տեղական արտադրանքի, մասնավորապես՝ կաթնամթերքի թանկացումը, ասաց, թե այդպիսի դեպք եղել է ընդամենը երկու տնտեսությունների մոտ:


«Սա ընդամենը եղել է երկու տնտեսությունների դեպքում, բայց ունենք մոտավորապես 40 կաթնամթերք արտադրող ընկերություն: Երկուսի մոտ էր, և կարգավորվեց դա: ՏՄՊՊՀ-ն այդ հարցը  քննարկում է»,-արձագանքեց նախարարը:


Հարցին, թե «Աշտարակ Կաթ» ընկերությունը  ուշացնում է մթերումների դիմաց վճարումը, նախարարը նկատեց, թե ընկերության մոտ նման դեպքեր լինում են, քանի որ այդ ընկերության մթերման ծավալները մեծ են:


«Այո՛, նման բան եղել է, բայց արդեն վճարել է»,–ասաց Սերգո Կարապետյանը: