Երկրապահ կամավորականի կարգավիճակի թիվ 1 վկայականը հետմահու հանձնվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին

11:03 • 24.12.14

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Անվտանգության ազգային ծառայության, ՀՀ Ոստիկանության, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներով:


Այս մասին հայտնում են ԵԿՄ մամուլի ծառայությունից


Հաղորդագրության մեջ ասվում է, որ քանի որ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացակայել է Հանրապետությունից, նիստը նախագահել է  հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի հեղինակ Մանվել Գրիգորյանը:


Նշվում է նաև, որ նիստը բացառիկ էր նրանով, որ որոշում է կայացվել պատերազմի դաշտում զոհվածներին հետմահու Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու մասին:


Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ 0001 համարի վկայականը հատկացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին: